Երևանում փետրվարի 18-ին և 19-ին սպասվում է ձյուն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:
Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի ցերեկը, 21-22-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: