շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երեւանում պատշգամբում արգելափակված կատվին հանելու համար դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ

Երեւանում պատշգամբում արգելափակված կատվին հանելու համար դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ

Ապրիլի 24-ին, ժամը 15:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան  փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի 3-րդ հարկի պատշգամբում կա արգելափակված կատու:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կատվին դուրս են բերել արգելափակումից:

 

  • Կիսվել: