Երևանում Opel-ը բախվել է բետոնե եզրաքարին և շրջվել․ կա վիրավոր
Այսօր, ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Նորքի հեռուստաաշտարակից դեպի ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյի» հատվածում բախվել է բետոնե եզրաքարին և, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։