շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում օգոստոսին քանդվել է 31 ապօրինի շինություն, որից 8–ը` գազալցակայան

Երևանում օգոստոսին քանդվել է 31 ապօրինի շինություն, որից 8–ը` գազալցակայան

Երևանում օգոստոս ամսվա ընթացքում կատարվել են 31 ապիօրինի շինությունների քանդման աշխատանքներ, այդ թվում՝ 8 գազալցակայան Կենտրոն, Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններում։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը։
 
Նրա խոսքով` Երևանի ավագանու ընտրություններից առաջ մայրաքաղաքում որոշ քաղաքացիներ փորձ են անում ապօրինի, ինքնակամ շինարարություններ կատարել, որոնք ոչ միայն պետք է կասեցվեն, այլև շուտափույթ քանդվեն։
Ասատրյանն ընդգծեց, որ այս պահին էլ Թումանյան 39 հասցեում գտնվող Եղիշե Չարենցի տուն–թանգարանի ձեղնահարկի ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում։
 
Պարզվել է, որ շինարարությունը, բացի ապօրինի լինելուց, հանրային վտանգ է պարունակում, քանի որ չեն պահպանվել քաղաքաշինական նորմերը։
Իր հերթին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ոչինչ չի փրկի այն քաղաքացիներին, որոնք նախընտրական շրջանից օգտվում են ապօրինի շինություններ կառուցելու համար։
Նա վստահեցրեց, որ քաղաքային իշխանությունների արձագանքը հնարավորինս կոշտ է լինելու։

  • Կիսվել: