չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Երևանում նոր հիվանդանոց կառուցելու ծրագիր կա. քաղաքապետ

Երևանում նոր հիվանդանոց կառուցելու ծրագիր կա. քաղաքապետ

Երևանի քաղաքային իշխանություններ նոր հիվանդանոց կառուցելու ծրագրի հարցով քննարկումների մեջ են միջազգային գործընկերների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Ունենք հիվանդանոց կառուցելու մեծ ծրագիր: Դա հիմա քննարկում ենք մեր միջազգային գործընկերների հետ»,–ասաց Ավինյանը:

Առողջապահության բնագավառում հիմնանորոգվել է 5 օբյեկտ: Քաղաքապետի վստահեցմամբ՝ մինչև 3 տարվա ընթացքում բոլոր պոլիկլինիկաները կհիմնանորոգվեն ու կբերվեն պատշաճ տեսքի:

  • Կիսվել: