երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում Nissan Tiida-ն բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել

Երևանում Nissan Tiida-ն բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ  Հայկ Մելքումյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող հետիոտնային անցման մոտ բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերտաիվորեն ժամաել են ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին  գումարտակի 1-ին  վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել  է նաև Երևանի 1-03 շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը, ովքեր  տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել  է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:  Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:    

  • Կիսվել: