չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Ուկրաինայի քաղաքացուհուն. նա մահացել է

Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Ուկրաինայի քաղաքացուհուն. նա մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Գևորգ Ասլանյանը Սեբաստիա փողոցում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարութ:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ ասում էին, որ փողոցում արտաքին լուսավորությունը անջատված է եղել, իսկ հետիոտն էլ Ուկրաինայի քաղաքացուհի է:

  • Կիսվել: