շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում Mercedes-ի վարորդի՝ վթարային իրավիճակ ստեղծելու հետևանքով BMW X6-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ջրախողովակի համար փորված փոսում

Երևանում Mercedes-ի վարորդի՝ վթարային իրավիճակ ստեղծելու հետևանքով BMW X6-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ջրախողովակի համար փորված փոսում

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Քանաքեռ վարչական շրջանի Մելիք Մելիքյանի՝  ժողովրդին հայտնի 14 փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչի հետևանքով BMW-ն հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում՝ կիսակողաշրջված վիճակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար,  տուժածներ չկան:

Դեպքի մասին Երևաի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչներ Էդվարդ Դավթյանն ու Գոռ Ասրյանը:

Օպերատիվորեն ժամանել են  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:  Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

  • Կիսվել: