չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Երևանում մեքենան մխրճվել է կայանված վերամբարձ կռունկի հետնամասում. վարորդը մահացել է

Երևանում մեքենան մխրճվել է կայանված վերամբարձ կռունկի հետնամասում. վարորդը մահացել է

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմաններում վրացական համարանիշներով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Նազարբեկյան փողոցում՝ դեպի ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկ» տանող ճանապարհահատվածում, մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Hyundai»-ի մահացած վարորդի, կայանված վերամբարձ կռունկի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները։

  • Կիսվել: