երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանում Lexus-ը բախվել է ծառին, արմատախիլ արել այն և հայտնվել կանաչ գազոնի վրա․ կա վիրավոր

Երևանում Lexus-ը բախվել է ծառին, արմատախիլ արել այն և հայտնվել կանաչ գազոնի վրա․ կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցի թիվ 54 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի, արմատախիլ արել այն և մասամբ հայտնվել քարերի վրա։

Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը տեղում սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Կարեն Սարգսյանն ու Դավիթ Մադոյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

 

  • Կիսվել: