շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում կկառուցի նոր հիվանդանոց

Երևանում կկառուցի նոր հիվանդանոց

Երևանում ներդրումները շարունակվում են: Որպեսզի գործընթացն անցնի առանց խոչընդոտների, քաղաքի ավագանին ներդրումներ արվող հատվածներում փոփոխել է որոշ հողամասերի նպատակային օգտագործման նշանակությունը:

Ավագանու այսօրվա նիստում հաստատվել է, որ մայրաքաղաքում կկառուցի նոր հիվանդանոց՝ 15 միլիոն դոլար ներդրումով: Կբացվի 450 աշխատատեղ:

Մյուս ներդրումներով կկառուցվի մինչև 15 հարկանի բնակելի բազմաֆունկցիոնալ նոր համալիր:

Բնակելի նշանակություն ունեցող 23 հեկտարի վրա գործող քաղաքապետարանի ջերմոցային տնտեսության նշանակությունը ևս փոփոխվել է: Ավելի քան 4 հազար քառակուսի մետրի վրա կկառուցվի ջերմոցային տնտեսություն:

  • Կիսվել: