Երևանում կգործի հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիրը. Վահան Քերոբյան
Երևանում արդեն կգործի հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիրը, որի էկոլոգիական լուծումները, առաջարկվող ծառայության արագությունը, որակը և արտադրողականությունը բացառիկ են ոչ միայն Հայաստանի, այլև ԱՊՀ երկրների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այսօր այցելել եմ ավտոմատացված ավտոլվացման առաջին կայանը և ծանոթացել այստեղ ներդրված հոսքագծային սարքավորումներին ու ավտոլվացման պայմաններին։ Առաջիկայում նման կայաններ նախատեսվում է կառուցել ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ խոշոր քաղաքներում»,-նշել է նա: