Երևանում կայացել է Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացավ IQ Center Global Education-ի նախաձեռնած Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը։ Նա նշեց, որ ապագան թվերինն է և հաջողություն մաղթեց օլիմպիադայի բոլոր մասանկիցներին ։
Ինչպես նշեց IQ Center Global Education-ի հիմնադիր տնօրեն Յուլյա Գասպարյանը՝ այսօրվա միջոցառմանը մասնակցում է 500-ից ավելի երեխա ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուգից, Ալմաթիից, Կիևից, Ուլան-Ուդեից և այլն։
Տեսանյութը՝ aysor.am-ի