չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Երևանում կառուցվող էլիտար նորակառույց շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը

Երևանում կառուցվող էլիտար նորակառույց շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը

Այսօր՝ մարտի 3-ին, Երևանում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 23 հասցեում՝ շինհրապարակում, տղամարդու դի կա։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան Հակոբյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նշված հասցեում նորակառույց շենքի շինհրապարակում ամրան գործելու ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Նվեր Դ.-ն մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։

Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Լևոն Լևոնյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների անվտանգությունը չպահպանելու, որն առաջացրել է մարդու մահ, հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված շինհրապարակում, որպես ամրանագործ։

Իսկ նշված շինարարությունն իրականացվում է՝

Շինարարության թույլտվություն  N ՇԹ/12/9091-25, 02.07.2025թ.

Կապալառու   «ԴԱԿՇԻՆ» ՍՊԸ, Լից. ՔՊԼ 000216, 1-ին դաս

Տեխ. հսկողություն   «Տիգրան Իննդասթրիզ» ՍՊԸ, Լից. ՔՊԼ 000015

Հեղինակային հսկողություն   «ՄԿՌԴ նախագծում» ՍՊԸ, ՃԲԴ-Ա-0136

Շինարարությունը սկսելու ամսաթիվը  11.07.2025

Շինարարությունն ավարտելու ամսաթիվը 11.08.2028:

  • Կիսվել: