երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Մարտի 31-ին, ժամը 14։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարների և ոստիկանների կողմից կանխվել է քաղաքացի Ն․ Ի․-ի (ծնված 2000 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

  • Կիսվել: