երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Երևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. ոստիկանները կանխել են 2 վարորդների ծեծկռտուքն ու վրեժխնդրությունը

Երևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. ոստիկանները կանխել են 2 վարորդների ծեծկռտուքն ու վրեժխնդրությունը

Երեկ` մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն  ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները: Ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Մինչ տեղում աշխատում էին հրշեջները, պարեկներն ու ոստիկանները վառվող մեքենայից մոտ 40-50 մետր հեռավորության վրա հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նշված ավտոմեքենայի վարորդը կապ ունի այրվող «Mercedes»-ի վարորդի հետ։

Երկու վարորդների միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և օպերատիվորեն ժամանած Մաշտոցի համայնքային ոստիկանները ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները «Opel»-ի վարորդին տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: