շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են «Kia»-ն ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է

Երևանում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են «Kia»-ն ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ մարտի 21-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են «Kia» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում վարորդն ու մոպեդավարը հրաժարվել են բուժօգնությունից ու պարեկային ծառայությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։

  • Կիսվել: