Երեւանում հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը. քաղաքապետարան
Անվտանգության ապահովման նպատակով էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
Խնդրահարույց հասցեները տրամադրվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին, աշխատանքները կրում են պարբերական բնույթ:
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ քաղաքի տարբեր հատվածներում շարունակում է ուժեղացված ստուգայցերը՝ բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ վերջին շաբաթում ապօրինի փողոցային առևտրի 36 արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ։ Ընթացքում է գտնվում 112 վարչական վարույթ։