կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում հայտնի «Վան» թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել է ՌԴ և Թուրքիայի քաղաքացու կախված մարմինը

Երևանում հայտնի «Վան» թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել է ՌԴ և Թուրքիայի քաղաքացու կախված մարմինը

Փետրվարի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դավիթաշենի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սամվել Ա.-ից, որ Միկոյան փողոցի 78/6 հասցեում տղմարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ոստիկանները պարզել են, որ նա Թուրքիայի և ՌԴ քաղաքացի 32-ամյա Ֆարիդ Ֆատտախովն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, նշված շենքի 2-րդ հարկի միջանցքում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Փրկարարները կտրել են պարանը և նրան իջեցրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով քրեական վարույթ է հարուցվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ահազանգողը եղել է «Վան» թաղամասի կառավարիչը իսկ մահացածին հայտնաբերել է նրա կինը, ով ՌԴ քաղաքացի է։

  • Կիսվել: