Երևանում Ford Transit-ը բեռնախցիկի հատվածով բախվել է ճամփեզրի ծառին
Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:10-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Պարոնյան 1 հասցեի դիմաց, առաջին երթևեկելի գոտիով ընթանալիս, բեռնախցիկի հատվածով բախվել է ճամփեզրի ծառին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Ոստիկանության Պարեկային ծառայության պարոկները։
Պարզվում է վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


