կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում և 10 համայնքներում հայտնաբերվել են օձեր

Երևանում և 10 համայնքներում հայտնաբերվել են օձեր

Հունիսի 6-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Եղեգնաձոր քաղաքներում, Քանաքեռավան, Զովունի, Պտղնի, Պռոշյան, Զորավան, Ագարակաձոր, Մալիշկա և Աշոցք գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 2 գյուրզա, 4 շահմար, 4 սահնօձ, 5 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: