ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանում երկրաշարժը զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ. ԱԻՆ

Երևանում երկրաշարժը զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ. ԱԻՆ

Սույն թվականի փետրվարի 13-ին ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: [ԱԻՆ]
 
 
 
 
 
 
 
Aa
 

  • Կիսվել: