երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում երեք ամսից տեղի կունենան արտահերթ ընտրություններ

Երևանում երեք ամսից տեղի կունենան արտահերթ ընտրություններ

Երևանում երեք ամսից տեղի կունենան Ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին քաղաքապետարանի իր աղբյուրները։

Ինչպես հայտնի է Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Համաձայն Երևանի Ավագանու մասին գործող օրենքի, քաղաքապետի հրաժարականից հետո մեկամսյա ժամկետում պետք է գումարվի Ավագանու նիստ, որի օրակարգում պետք է լինի նոր քաղաքապետի ընտրության հարցը

Սակայն, ինչպես InfoPort.am-ին հայտնեց աղբյուրը, ըստ մշակված սցենարի, Ավագանին քաղաքապետ չի ընտրելու և լուծարվելու է։ Դրանից հետո երկամսյա ժամկետում նշանակվելու են Ավագանու նոր ընտրություններ։

Նշենք, որ ընդամենը երկու օր առաջ իր ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ Երևանի Ավագանու ընտրությունները տեղի կունենան օրենքով նախանշված ժամկետներում՝ այսինքն սույն թվականի սեպտեմբերին։

  • Կիսվել: