երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Երևանում՝ Դավիթաշենի դպրոցներից մեկի բակում, փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ

Երևանում՝ Դավիթաշենի դպրոցներից մեկի բակում, փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջնակի նկատմամբ

Երեկ՝ հունիսի 8-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 51-ամյա Ս․Գ․-ն և հայտնել, որ այդ օրը անհայտ անձը իր 9-ամյա աղջկան Դավիթաշենի դպրոցներից մեկի տարածքում խաբեությամբ տարել է դպրոցի բակ և փորձել նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված քաղաքացու տուն են այցելել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի օպերլիազորի գլխավորությամբ։

Արդեն տեղում Ս․Գ․-ն ոստիկաններին հայտնել է , որ երեխան սովորում է Դավիթաշենի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով։

  • Կիսվել: