կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում դանակով զինված տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցի վրա․ վերջինս հիվանդանոցում է

Երևանում դանակով զինված տղամարդը հարձակվել է խանութի աշխատակցի վրա․ վերջինս հիվանդանոցում է

Այսօր՝ հունիսի 14-ին, Երևանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, նույն գումարտակի հրամաատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանն ու նույն գումարտակի առաջին վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանը, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են հանցագործության վայրից բավականին հեռավորության վրա հետապնդել ու պրոֆեսիոնալ կերպով վնասազերծել զինված հանցագործին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Արմենիա բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «որովայնի և աջ ջեռքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ ոստիկանները դեպքի վայրում Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննիչների հետ աշխատում էին, պարեկները տեղեկություն են ստանում, թե Կարեն Ի․-ին դանակահարածը դեպքի վայրից որ ուղղությամբ է դիմել փախուստի, ու արդեն Գ․ Առաքելյանը, Ա․ Հովհաննիսյանը ու Ա․ Այվազյանը նկատում են ենթադրյալ կասկածյալին, ով էլ իր հերթին տեսնելով, որ պարեկները գալիս են իր ուղղությամբ, դիմում է փախուստի, սակայն ինչպես ժողովուրդն է ասում պարեկները նրան ապացուցում են, թե «ում օրն է 40 օր»։ Երբ նրան վնասազերծում են, նրա ձեռքին է լինում խոհանոցային դանակ, որի վրա էլ առկա են լինում արնանմնան հետքեր։ Արդեն ժամանում են ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ու կասկածյալին տեղափոխում են Ոստիկանության Մաշտոցի բաժին։ Քննիչն էլ դեպքի վայրի զննության ժամանակ առգրավում է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը։ Կասկածյալը Ոստիկանության Մաշտոցի բաժնից ներկայացվում է Աջանյակ և Դավիթաշեն վարչական շրջանների Քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: