երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեւանում բանկի կառավարիչը, ՊԵԿ-ի ծառայողը եւ ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահը հարձակվել են պարեկների վրա

Երեւանում բանկի կառավարիչը, ՊԵԿ-ի ծառայողը եւ ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահը հարձակվել են պարեկների վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության երկու աշխատակից: Ժամը 05:00-ի սահմաններում, Իսակովի պողոտայում նկատել են երթևեկող BMW մակնիշի ավտոմեքենա, որի գույնը չի համապատասխանում հաշվառման վկայագրում նշված գույնին, ու ձայնային ազդանշանի միջոցով կանգնեցրել են նշված ավտոմեքենան:

Երբ փորձել են վարչական ակտ կազմել, մի քանի հոգի դուրս են եկել ավտոմեքենայից, քաշքշել պարեկներին՝ չենթարկվելով նրանց օրինական պահանջներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներն իրենց գործընկերների հետ նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ, 29-ամյա Էդգար Հովհաննիսյանը, ուղևորները եղել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վահե Հովհաննիսյանն ու 29-ամյա Անդրանիկ Կարապետյանը:  Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Է. և Վ. Հովհաննիսյանները հարազատ եղբայրներ են, ոստիկանությունում էլ հայտնել են, որ Է. Հովհաննիսյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում, Վ. Հովհաննիսյանը՝ «ԷՅ ՍԻ ՍԻ Թրաասթ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, իսկ Ա. Կարապետյանը «Էվոկոբանկում»՝ որպես կառավարիչ:

Վերջիններս այնուհետև բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: