ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Երևանում բանկերից մեկի հարևանությամբ գտնվող տնակում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանում բանկերից մեկի հարևանությամբ գտնվող տնակում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի հարևանությամբ գտնվող տնակում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար  Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Վարդանյանն ու  Դավիթ Մնացականյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ քննչական բաժնի խումբը՝ որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, դիակի վրա բռնության հեքտեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

 

  • Կիսվել: