երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Երևանում բախվել են Porsche Panamera-ն ու Mercedes-ը. Porsche-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր. վթարի պատճառը թափառող շներն են եղե

Երևանում բախվել են Porsche Panamera-ն ու Mercedes-ը. Porsche-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր. վթարի պատճառը թափառող շներն են եղե

Այսօր՝ մարտի 16-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Porsche Panamera և Mercedes E63 մակնիշի  ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի  տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ բախման հետևանքով Porsche-ը գլխիվայր  շրջվել է:

  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ Porsche-ի առաջ մի քանի թափառող շներ են հայտնվել և վարորդը շներին վրաերթի չենթարկելու համար խույս է  տվել, ապա բախվել բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ բախվել Mercedes-ին ու գլխիվայր շրջվել:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:   Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումատակի 6-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի, դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին  Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի,  ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:  Ոստիկանությունը պարզում է վարորդների   և վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: