երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երևանում բախվել են պարեկային ծառայության մեքենան և Opel-ը. կան վիրավորներ, այդ թվում՝ պարեկներ

Երևանում բախվել են պարեկային ծառայության մեքենան և Opel-ը. կան վիրավորներ, այդ թվում՝ պարեկներ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Այվազովսկի փողոցի խաչմերուկում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հեշվեկշռում հաշվառված Skoda Octavia մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ պարեկային ծառայողներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փկարարական ջոկատի փրկարարները:

 Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի գլխավորությամբ:Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը  փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքե

  • Կիսվել: