ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանում բախվել են Opel-ն ու մոպեդը. Հնդկաստանի քաղաքացի մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են Opel-ն ու մոպեդը. Հնդկաստանի քաղաքացի մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց բախել են Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Ա.-ի վարած Opel մակնիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Ջակջիթ Ս.-ի վարած Honda մակնիշի մոպեդը:

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել Opel-ի վարորդն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: