ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 12:15-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի 106 հասցեի դիմնաց բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Նարեկ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 47-ամյա Գևորգ Հ.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Հ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Հ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: