շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը, կա 4 վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը, կա 4 վիրավոր

Այսօր` մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։00-ի սահմաններում Շիրակի փողոցում` ձիարշավարանից դեպի Աերացիա տանող ճանապարհահատվածում բախվել են Mercedes և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։

  • Կիսվել: