ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը

Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 20:30–ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ, բախվել են Mercedes C320 մակնիշի 33 PR 533 համարանիշի և Opel մակնիշի 88 GV 898 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը, ինչի պատճառով արտաքին լուսավորման լամպը պոկվել և ընկել է:

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել են 1-ին դասակի ավագ տեսուչ Արթուր Արևշատյանն ու Արթուր Հովհաննիսյանը:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

  • Կիսվել: