Երևանում բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. վերջինը հայտնվել է տան տարածքում
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին Ժամը 15:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Արամ Մ.-ի վարած Lexus մակնիշի, և 29-ամյա Հովհաննես Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Տուժածներ չկան, իսկ հարվածի հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան ցանցե ցանկապատին ու հայտնվել տան տարածքում:


