շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում բախվել են Mercedes ML-ն ու Kia Forte-ն. կան վիրավորներ

Երևանում բախվել են Mercedes ML-ն ու Kia Forte-ն. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 17:30-ի սահմաններում Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ML և Kia Forte մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն  ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: