ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Երևանում բախվել են Mercedes G-500-ն ու Nissan Tiida-ն. ավտոմեքենաներն իրարից առանձնացնելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա

Երևանում բախվել են Mercedes G-500-ն ու Nissan Tiida-ն. ավտոմեքենաներն իրարից առանձնացնելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 19:50-ի սահմաններում, Խանջյան և Խորենացի փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում, բախվել են 28-ամյա Գևորգ Բաբախանյանի վարած Nissan Tiida և 35-ամյա Գագիկ Սարգսյանի վարած Mercedes G-500 մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, մոտ 1 ժամ՝ քաղաքացիների օգնությամբ աշխատանքներ կատարելու արդյունքում, կարողացան ավտոմեքենաներն իրարից բաժանել:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:   Մի քանի պարեկների շնորհիվ հնարավոր եղավ երթևեկությունը նշված հատվածում դարձնել անվտանգ, ինչի արդյունքում հետաքրքրքասեր վարորդները չէին կայանում իրենց ավտոմեքենաները, որպեսզի փրկարարները կարողանան ազատ աշխատել:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով բախվել է «յաշիկի» հետնամասին:   Հավաքվածներն էլ՝ տեսնելով սպիտակ Nissan-ն ու սև «յաշիկը», կատակով ասում էին. «Ո՞վ կմտածեր, որ քաղաքի կենտրոնում սևն ու սպիտակ կհագնեն իրար: Ոնց որ քաղաքապետ Հայկ Մարությանն էր ասում՝ սևեր ու սպիտակներ, բայց այս դեպքում վարորդները մեկը մյուսին օգնում էին»:  

  • Կիսվել: