կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Երևանում բախվել են Mazda-ն և Chevrolet-ը․ կա 3 վիրավոր

Երևանում բախվել են Mazda-ն և Chevrolet-ը․ կա 3 վիրավոր

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ և Մայիսի 9-ը փողոցների խաչմերուկներում բախվել են Mazda և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: