ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում բախվել են Lexus-ն ու առանց համարանիշի մոպեդը. վերջինս կողաշրջվել է. ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են Lexus-ն ու առանց համարանիշի մոպեդը. վերջինս կողաշրջվել է. ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ուեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 19:20-ի սահմաններում Կիևյան 3 հասցեի դիմաց բախվել են Lexus մակնիշի ավտոմեքենան և մոպեդը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչներ Էդգար Հայրապետյանն ու Մուշեղ Խանզադյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: