կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանում բախվել են Hyundai Sonata-ն ու Opel Combo-ն, վերջինս կողաշրջվել է

Երևանում բախվել են Hyundai Sonata-ն ու Opel Combo-ն, վերջինս կողաշրջվել է

Հունվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմանում Բարգրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Մարկոսյանի վարած Hyundai Sonata-ն մակնիշի և Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Անտոնյանի վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է և մասամբ փակել երթևեկելի գոտին: Դեպքի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։  

 

նկար

  • Կիսվել: