կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում բախվել են հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Opel-ը

Երևանում բախվել են հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Opel-ը

Երեկ՝ հունիսի 8-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցից դեպի Շինարարների փողոց ճանապարհահատվածում բախվել են Opel մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սիմակ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Ղուկաս Սարգսյանը։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում և պարզվում են վարորդների ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ էր տեղափոխում հիվանդանոց։ Եվ վթարից հետո շտպաօգնության մեկ այլ ավտեմքենա է ժամանել և հիվանդին տեղափոխել։ 
© https://shamshyan.com/hy/article/2023/06/09/1240322

  • Կիսվել: