շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում բախվել են Ford Transit-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Երևանում բախվել են Ford Transit-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արին Բերդի և Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: