չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երևանում բախվել են Dodge-ն ու ՎԱԶ 2108-ը, վերջինս բախվել է էլեկտրասյանը

Երևանում բախվել են Dodge-ն ու ՎԱԶ 2108-ը, վերջինս բախվել է էլեկտրասյանը

Նոյեմբերի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների  խաչմերուկում բախվել են 23-ամյա Նորիկ Շ.-ի վարած ՎԱԶ 2108 մակնիշի և 45-ամյա Նառա Հ.-ի վարած Dodge մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

 
 

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ «08»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: