երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Երևանում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Մայիսի 27-ին, ժամը 12:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 14։13-ին, մարել՝ 15:31-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

 

  • Կիսվել: