երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանում ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը

Երևանում ավտովթարի է ենթարկվել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 25-ին ավտովթարի է ենթարկվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը:

 

Այդ օրը Նուբարաշենի խճուղի 17/1 հասցեի հարևանությամբ բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 38-ամյա Անդրանիկ Գասպարյանի վարած Lexus մակնիշի և 32-ամյա Լիլիթ Լալայանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով օրեր անց` ապրիլի 28-ին, վարորդներից Լ. Լալայանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Էրեբունի բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ​ Ա. Գասպարյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն է, իսկ Nissan-ի վարորդ Լ. Լալայանը աշխատում է «Ապառաժ» ՍՊԸ-ում որպես հաշվապահ։

  • Կիսվել: