ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում ավազով բարձված ЗИЛ-ը բախվել է բետոնե պատնեշին, կողաշրջվելով հարվածել Range Rover-ին ու Iveko-ին. ЗИЛ-ը կողաշրջվել է (տեսանյութ)

Երևանում ավազով բարձված ЗИЛ-ը բախվել է բետոնե պատնեշին, կողաշրջվելով հարվածել Range Rover-ին ու Iveko-ին. ЗИЛ-ը կողաշրջվել է (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ այսօր Երևանում տեղի ունեցած ավտովթարից:

Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի՝ Երևանյան խճուղու 220 հասցեի դիմաց բախվել են Range Rover մակնիշի 77 FG 777 համարանիշի, ЗИЛ 130 մակնիշի 01 TԼ 909 համարանիշի և Iveko մակնիշի 006 NO 61 համարանիշի կցորդիչով ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է և ավազը թափվել է:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանը, ավագ տեսուչ Շահեն Միսկարյանն ու տեսուչ Արմեն Մովսիսյանը:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ը, ով մինչև կողաշրջվելը բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, առաջ ընթացել, կողաշրջվել՝ բախվելով մնացած ավտոմեքենաներին:

 

  • Կիսվել: