կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Երևանում ապամոնտաժվել է 1410 ինքնակամ գովազդ

Երևանում ապամոնտաժվել է 1410 ինքնակամ գովազդ

Նախորդ 3 շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է 1410 ինքնակամ գովազդ. այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ այս տարվա գարնանը գովազդի մասին նոր չափանիշներ ընդունվեցին. «Տեսողական աղբը, որ ամենուրեք գովազդի տեսքով տեսնում էինք, միգուցե նաև սովորել էինք, որ դա նորմալ է, բայց իրականում նորմալ չէր։ Այս մաքրման աշխատանքները շատ կարևոր են։ Վստահ եմ՝ մեր նոր չափորոշիչներին համապատասխան տեղադրված գովազդը, որ քաղաքային միջավայրի համար շատ ավելի ընդունելի է, էականորեն փոխելու է քաղաքի տեսքը»,- ասել է նա։

  • Կիսվել: