ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանում ապամոնտաժված 23 բենզալցակայանների մեծ մասն առանց թույլտվության էր գործում.  Ավինյան

Երևանում ապամոնտաժված 23 բենզալցակայանների մեծ մասն առանց թույլտվության էր գործում. Ավինյան

2023 թվականի ընթացքում Երեւանում ապամոնտաժվել են 23 բենզալցակայան եւ 4 տաղավար, իսկ 2022-ին՝ 5 տաղավար: Այս մասին այսօր Երեւանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Նա հավելեց. ՛՛2023-ին հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 16 շրջիկ առեւտրի կետ կամ տրանսպորտային միջոց, իսկ նախորդ ժամանակահատվածում՝ 106 տրանսպորտային միջոց՛՛:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այս լորտում շատ կարեւոր ձեռքբերումներ կան:

՛՛Մեր աչքին սովորական թվացող Երեւան քաղաքի տարբեր հատվածներում մեծածավալ բենզալցակայանները, որոնք ոչ մի նորմատիվով իրավունք չունեին այդտեղ լինելու, նրանցից արդեն 23-ը ապամոնտաժվել է: Մեծ մասը, կարծում եմ, ապօրինի էին գործում, առանց որեւէ թույլտվության: Իրականում տարակուսելի է, թե ինչու նախկինում երբեւէ այս հարցին անդրադարձ չի կատարվել, որովհետեւ գրեթե բոլոր առումներով այստեղ եղել են բոլոր հնարավոր թույլտվությունների բացակայություն, եղել են փաստացի, իրական վտանգներ՝ բնակելի շենքերին շատ մոտ լինելու առումով: Կարծում եմ՝ այն աշխատանքը, որ կատարվել է այս տարի, իր ծավալով աննախադեպ է՛՛,-ասաց Ավինյանը:

  • Կիսվել: