երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում, Աբովյան քաղաքում և Աղավնաձոր գյուղում վնասվել են թիթեղյա ծածկեր ու կոտրվել ծառեր (լուսանկարներ)

Երևանում, Աբովյան քաղաքում և Աղավնաձոր գյուղում վնասվել են թիթեղյա ծածկեր ու կոտրվել ծառեր (լուսանկարներ)

Հուլիսի 25-ին, ժամը 18։40-ից 21։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Կոտայքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում, Աբովյան քաղաքում և Աղավնաձոր գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և կոտրվել ծառեր։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

  • Կիսվել: