երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում 57–ամյա վարորդը Mercedes-ով Նժդեհի հրապարակում բախվել է Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին

Երևանում 57–ամյա վարորդը Mercedes-ով Նժդեհի հրապարակում բախվել է Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին

Այսօր՝ փետրվարի 14-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20 –ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ,  57-ամյա  Յուրա Պ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել  ծառերի մեջ, բախվելով Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ  վաշտի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի   գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել պարեկներ Արմեն Օրդուխանյանն ու Հայկ Նասլյանը: 

  • Կիսվել: