երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երևանում 32-ամյա վարորդը «Bentley»-ով ընկել է փոսը

Երևանում 32-ամյա վարորդը «Bentley»-ով ընկել է փոսը

Մարտի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ից 04։30-ն ընկած ժամանակահատվածում 32-ամյա Կարապետ Թահհանը իր վարած Bentley մակնիշի 77 XF 777 համարանիշի ավտոմեքենայով Նազարբեկյան փողոցի 25/1 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կախված վիճակում հայտնվել շինության նպատակով կոյուղաջրերի համար փորված փոսում, գրում է shamshyan.com-ը:

նկար

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։

 

նկար

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ նշված հատվածում տևական ժամանակ է՝ շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն նախազգուշացնող ոչ մի նշան տեղադրված չէ, և վարորդները կարող են չնկատել, և տեղի ունենա վթար, ինչը այս պահին կա:

 

նկար

«Իսկ թե ո՞վ է փոխհատուցելու քաղաքացու վնասը, չգիտենք։ Լավ կլիներ, որ կառուցապատող ընկերությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, կահավորեր համապատասխան նախազգուշացնող նշաններով և տեղադրեր նաև լուսային փարոսիկներ։ Իսկ եթե այդ ամենը արված լիներ, այս վթարը տեղի չէր ունենա»։ 

 

նկար

 

 

  • Կիսվել: